Հայաստանի փողի բազան ավելացել է շուրջ 68 միլիարդ դրամով
ЭкономикаՀայաստանում փողի բազան 2017 թվականի փետրվարին կազմել է 924 մլրդ 870 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի հունվարին այն կազմել էր 916 մլրդ 389 մլն դրամ, իսկ 2016 թվականի փետրվարին` 856 մլրդ 754 մլն դրամ: Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ փողի բազան ավելացել է 8 մլրդ 481 մլն, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 68 մլրդ 116 մլն դրամով:
Այդ թվում՝ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը 2017 թվականի փետրվարին կազմել է 417 մլրդ 698 մլն դրամ: Նախորդ ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 65 մլրդ 563 մլն դրամով: 2016 թվականի փետրվարին այն կազմել էր 352 մլրդ 035 մլն դրամ: 2017 թվականի հունվարին համեմատ դրանք նվազել են 66 մլն դրամով:
Միևնույն ժամանակ նվազել են թղթակցային հաշիվների ծավալները` 2017-ի փետրվարին կազմելով 311 մլրդ 023 մլն դրամ: Նախորդ ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 2 մլրդ 274 մլն դրամով: Իսկ 2017 թվականի հունվարին համեմատ այն ավելացել է 26 մլրդ 499 մլն դրամով: Հունվարին այն կազմել էր 284 մլրդ 524 մլն դրամ:
Այլ հաշիվների ծավալն այս տարվա փետրվարին կազմել է 14 մլրդ 837 մլն` նախորդ տարվա փետրվարի համեմատ ավելանալով 7 մլրդ 538 մլն դրամով: 2017-ի հունվարին այլ հաշիվները կազմել էին 15 մլրդ 883 մլն դրամ` փետրվարի ցուցանիշը գերազանցելով 1 մլրդ 046 մլն դրամով: