Հայ ջրացատկորդները հաջող են հանդես եկել Ուկրաինայում
СпортՀայ ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:
Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին` 0.40 միավորով: Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձեւում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնեց, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածի պատճառով։