Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար
Спорт«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ իր թիմը կարող է հաղթարահել Թուրինի «Յուվենտուսի» արգելքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
«Յուվենտուսը» հիանալի ակումբ է, բոլորը գիտեն նրա պատմությունը, թե ինչպիսի արտակարգ ֆուտբոլիստներ են այնտեղ հանդես եկել: Դա ֆանտաստիկ թիմ է, որը մրցաշարից դուրս է թողել «Բարսելոնային»:
Սակայն որակյալ ֆուտբոլիստներ ունենք: Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու և տիտղոսին տիրանալու համար»,- 18-ամյա Մբապեի խոսքը մեջբերում է «Mediaset»-ը:
Հիշեցնենք, որ «Մոնակո»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 3-ին: