Արտակարգ դեպք Երևանում. «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են Mercedes-ի վրա. Մոտակայքում գտնվող երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ 20/2 հասցեում գնտվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ 25-ամյա Դավիթ Օհանյանին պատկանող Mercedes Vito մակնիշի 51 VV 999 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով մեքենայի մոտ գտնվող 26-ամյա Ջիվան Եղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Շարունակությունը` այստեղ: