Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Վարդար»-ի հաղթական խաղին
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Վարդար»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Վարդար»-ը հյուրընկալել էր «Պաբեդա»-ին: «Վարդար»-ը հաղթել է 4:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 63-րդ րոպեին: Իսկ Հովհաննես Համբարձումյանը ընդգրկված չէր հայտացուցակում:
«Վարդար»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: