Կամո Հովհաննիսյանը չի օգնել «Տորպեդո-ԲելԱզ»-ին հաղթանակ տոնել
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲելԱզ»-ի ամբողջ հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Տորպեդո-ԲելԱզ»-ը մրցեց «Դնեպր»-ի հետ: Խաղի ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց` ոչ-ոքի` 0:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը «Տորպեդո-ԲելԱզ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս տուրից հետո «Տորպեդո-ԲելԱզ»-ը 7-րդ տեղում է: