Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը
ОбществоԱյսօր՝ ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
Այս տեղեկությունները հաստատել են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գյուղապետարանից:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։
Զոհվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում և գլխատվել: