Հոֆենհայմը 29-ամյա մարզչի գլխավորությամբ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգա
СпортԳերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Հոֆենհայմը» նվազագույն հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Բունդեսլիգայի ավարտից երեք տուր առաջ «Հոֆենհայմը» 12 միավոր գերազանցում է 5-րդ տեղում ընթացող «Հերտային»: Այսպիսով, 29-ամյա Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» վաստակած 58 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: