Արշակ Կորյանը դարձել է Հոլանդիայի գավաթակիր
СпортՀայազգի 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Վիտես»-ի կազմում դարձել է Հոլանդիայի գավաթակիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկության եզրափակչում «Վիտես»-ը 2:0 հաշվով առավելության է հասել ԱԶ «Ալկմար»-ի նկատմամբ:
Երկու գոլերն էլ հանդիպման վերջնամասում՝ 81-րդ և 88-րդ րոպեներին հեղինակել է Ռիկի վան Վոլսֆինկելը:
Արշակ Կորյանը հայտավորված էր եզրափակիչ հանդիպմանը պահեստայինների թվում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: