Արոնյանը և Մովսեսյանը «Բադեն» թիմի կազմում դարձան Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոններ
СпортՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երկու անդամ` Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը դարձան Բունդեսլիգայի հաղթողներ:
Արմենպրեսի հաղորդմամբ` Բունդեսլիգայի հաղթողի կոչումը նվաճեց «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը: «Բադեն» ակումբը հաղթանակով ավարտեց իր բոլոր 15 հանդիպումները և վերջին 11 տարիների ընթացքում 10-րդ անգամ նվաճեց Գերմանիայի ակումբային չեմպիոնի տիտղոսը:
«Բեռլին» ակումբը, որը գլխավորում է Հրանտ Մելքումյանը, գրավեց 10-րդ հորիզոնականը: