Վերադարձնել Արթուր Բաղդասարյանին
АналитикаՍերժ Սարգսյանի հրամանով Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Խաչատուրովը, ինչպես գիտենք, ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Եվ կրկին, ըստ էության, ՀՀ Ազգային անվտանգության քարտուղարի աթոռը թափուր է: Տպավորությունն այնպիսին է, որ այս պետական պաշտոնի հապավման անբարեհնչությունը (ԱԽՔ) պատճառ է դառնում, որպեսզի որևէ մեկը երկար չպաշտոնավարի:
Պատահականություն էր, թե ոչ, ըստ էության, ՀՀ ամենաերկար պաշտոնավարած ԱԽՔ-ն եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը, ում նշանակմամբ էլ կարելի է ասել այս պաշտոնի մասին իմացավ լայն հանրությունը: Հենց նրա նշանակման կապակցությամբ էր 2008 թվականի շրջանառվում այն թեզը, թե Անվտանգության խորհրդի քարտուղարը պետության չորրորդ պատոնյան է՝ նախագահից, ԱԺ խոսնակից ու վարչապետից հետո: Դե հիմա, ինչպես տեսնում ենք, պետության չորրորդ պաշտոնը կրկին թափուր է: Գուցե Բաղդասարյանին պետք է հետ կանչել:
Միքայել Գալստյան