Հրաձիգ Մարիամ Միքայելյանը Եգիպտոսի մրցաշարում գրավել է 3-րդ տեղը
СпортԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 24-ին մեկնարկել է H.H. SHEIKHA FATIMA BINT MUBARAK WOMEN'S INTL. SHOOTING CHAMPIONSHIP - RIFLE / PISTOL մրցաշարը՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարակի տիկնոջ կազմակերպած կանանց միջազգային մրցաշարը՝ օդամղիչ հրացան և ատրճանակ ձևերից:
10մ, օդամղիչ հրացան կանանց պայքարում Մարիամ Միքայելյանը, խոցելով 411,8 միավոր, 6-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչում նա բարելավվել է դիրքերը և գրավել 3-րդ տեղը: Մարիամ Միքայելյանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
10մ, օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, խոցելով 377 միավոր, 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նա մրցելույթն ավարտել է՝ գրավելով 6-րդ տեղը: Էլմիրա Կարապետյանը Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Նորայր Առաքելյանը:
Հայ հրաձիգները այս բարձր արդյունքները խոցել են՝ չնայած մեծ խոչնդոտներին. նրանք մեկնել են միջազգային մրցաշարին՝ առանց իրենց անձնական զենքերի: Պատճառը ավիաընկերության կողմից սխալ տեղեկատվությունն է եղել՝ զենքերը տեղափոխելու հետ կապված, և վերջին պահին ստիպված են եղել մեկնել առանց զենքերի:
Եգիպտոսի կանանց միջազգային մրցաշարում 1-6-րդ տեղեր գրաված մարզուհիները կազմակերպիչների կողմից կաժանանան խոշոր դրամական պարգևների: Հայ հրաձիգները մրցմանը մասնակցում են Զ. Սիմոնյանի անվան հրաձգության մարզադպրոցի հիմնադիր Վարդան Բալայանի և իրենց անձնական միջոցների հաշվին: Եգիպտոսում Հայաստանի հրաձգության թիմին մեծ աջակցություն է ցուցաբերել եգիպտաբնակ ազգությամբ հայ Սարկիս Մարթայանը: Հրաձիգներ Մարիամ Միքայելյանը և Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսի միջազգային մրցաշարին մասնակցել են Նորայր Առաքելայանի մարզչական ղեկավարությամբ: