«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն և «Արսենալ»-ը չպետք է ուրախանան 4-րդ տեղի համար, դա ամոթալի է. Ռոյ Քին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոստովանել է, որ իր սրտով չէ Անգլիայի պրեմիեր լիգայի թոփ-ակումբների ձգտումների ցածր մակարդակը:
«Երբ տեսնում եմ, թե ինչպես են այնպիսի ակումբները, ինչպիսիք են` «Լիվերպուլ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տոնում լավագույն քառյակում ընդգրկվելը, դողում եմ: Ոչ, լուրջ եմ ասում: Կարծում եք, որ «Ռեալ»-ը կամ «Բարսելոնա»-ն կուրախանա՞ն չորրորդ տեղի համար: Վերջ տվեք:
Մարդիկ ասում են, թե լավագույն քառյակում ընդգրկվելը լավ է ֆինանսական տեսանկյունից, և դա հիանալի կլիներ այնպիսի թիմերի համար, ինչպիսին է «Լեսթեր»-ը: Բայց որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն կամ «Արսենալ»-ն ուրախանան 4-րդ տեղի համար , դա ամոթալի է»,- Քինի խոսքն է մեջբերել Goal-ը: