Երեւանում մեկնարկում է անվտանգության արշավ
ОбществоԱղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսին Երեւանում մեկնարկում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:
Արշավի շրջանակներում իրականացվելու են շտաբային եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք կոչված են լինելու կատարելագործել տարբեր կազմակերպությունների անձնակազմերի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հմտությունները: Ամսվա ընթացքում անցկացվելու է շուրջ երեք տասնյակ վարժանք` տարբեր կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում եւ մասնավոր ձեռնարկություններում: