«Մինչ հանդիպում». Մանուչարյանը կրկին անդրդարաձել է Արիի հետ ծեծկռտուքին
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել Ռուսաստանի գավաթի եզրափակչի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղից (0:2): 30-ամյա ֆուտբոլիստը նաև գրառում է կատարել՝ նշելով. «Մինչ հանդիպում»:
Խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջև սկսվել էր զանգվածային ծեծկռտուք: Դրա պատճառով դաշտից հեռացվել էին «Ուրալ»-ից Արտյոմ Ֆիդլերը, Մանուչարյանը, իսկ «Լոկոմոտիվ»-ից՝ Արին ու Ջեֆերսոն Ֆարֆանը: