Արտակարգ դեպք Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում. ժայռը փլուզվել ու լցվել է պահակակետի վրա. ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ լեռնահարստացման կոմբինատի պայթուցիկ նյութերի պահեստի պահակակետի վրա ժայռը փլվել է, և պահակը գտնվում է ներսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ «գլխի քերծվածքներ, քթի մեջքի սալջարդ վերք, իրանի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Շարունակությունը՝ այստեղ: