Կարեն Խաչանովը դուրս է մնացել Ստամբուլի մրցաշարից
СпортՌուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը թենիսի Ստամբուլի ATP շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է եւ լքել պայքարը: Մոսկվացի թենիսիստի ճանապարհին գանգնել է սերբ Վիկտոր Տրոիցկին, որը 1 ժամ 36 րոպե տեւած մրցախաղում հաղթել է 6:4, 7:6 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Տրոիցկին մրցելու է իր հայրենակից Լասլո Ջերեի հետ:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում 20-ամյա Խաչանովը 3 սեթում առավելության էր հասել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլու նկատմամբ՝ 6:3, 6:7, 6:1։ Ստամբուլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 439 հազար եվրո է։