Պոգբան՝ «Սելտա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Վիգոյի «Սելտայի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Իսպանիայում կայացած խաղում Պոգբան անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե եւ ստացել դեղին քարտ: Նա վնասվածքից հետո վերադարձավ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղացել էր 77 րոպե: Պատասխան խաղը կկայանա մայիսի 11-ին Մանչեսթերում: