«Վերջին զանգ»-ն այս տարի կհնչի մայիսի 26-ին. նույն օրը կսկսվեն արձակուրդները
ОбществоNEWS.am-ը գրում է.
Հայաստանում շրջանավարտների «Վերջին զանգ»-ն այս տարի կհնչի մայիսի 26-ին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է կրթության եւ գիտութան նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը:
«Վերջին զանգ»-ը լինելու է վերջին դասը, որից հետո սկսվելու են ամառային արձակուրդները:
Նշենք, որ հաստատվել է նաեւ 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:
4-րդ դասարան.
«Մայրենի լեզու» (թելադրություն) - 01.06.2017թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)- 03.06.2017թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) 10.06.2017թ.
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017թ.
9-րդ դասարան
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (փոխադրություն)- 05.06.2017թ.
«Գրականություն» (բանավոր)- 08.06.2017թ.
«Մաթեմատիկա»( գրավոր)-12.06.2017թ.
«Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ) -15.06.2017թ.
«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017թ.
«Հայոց պատմություն»(բանավոր)-22.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017թ.
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017թ.
«Ֆիզկուլտուրա» -Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչեւ քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:
12-րդ դասարան
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր)- 07.06.2017թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017թ.
«Հայոց պատմություն»(գրավոր)- 21.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)- 23.06.2017թ.
«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 23.06.2017թ.