Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
СпортՄադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:
Պորտուգալացի հարձակվողը ստացել է ձայների 82 տոկոսը եւ առաջ անցել իր միակ մրցակցից՝ Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի ռմբարկու Գոնսալո Իգուաինից (18 տոկոս):
Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկ շնորհիվ «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ Իգուաինի 2 գոլերը «Յուվենտուսին» հաղթանակ էին բերել «Մոնակոյի» դեմ արտագնա խաղում՝ 2:0: