«Մանդատի գայլերը» կամ քաղաքական .... ություն
АналитикаԵրկու օր շարունակ հայաստանյան լրահոսի աստղերն էին «բեզ պիտի մինուտ» պատգամավորները, որոնք, սակայն, այդպես էլ չէին կողմնորոշվում՝ հրաժավո՞ւմ են մանդատից, թե՞ ոչ, դիմո՞ւմ գրել են, թե՞ ոչ, իրե՞նք են ստորագրել, թե՞ իրենց փոխարեն ստորագրել են: Մի խոսքով, ինչպես ասում են, չափազանց խառը պատմություն էր, որը մյուս կողմից բոլորվին էլ խառը չէր:
Մարդկանց, ավելին, քաղաքական գործիչ մարդկանց հետ եղել էր քաղաքական պայմանավորվածություն ընդամենը: Սակայն պարզվեց՝ մանդատը վեր է ամենայն պայմանավորվածությունից և, ըստ էության, արժանապատվությունից: Ահա հենց այսպիսի պատգամավորներով կամ ավելի ճիշտ կլինի ասել «մանդատատերերով» համալրվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի կազմը: Հետաքրքիր է սակայն, ինչպե՞ս պետք է սույն անձինք ներկայացնեն հայաստանյան հասարակության ու պետության շահերը, եթե նրանց ամբողջ ձգտումը սահմանափակված էր միայն պատգամավորական աթոռով, եթե նրանք պատրաստ են դիմել ցանկացած նվաստացուցիչ ու անտրամաբանական քայլի՝ հանուն մանդատի:
Ի՞նչ կարող է սպասել նման պատգամավորից քաղաքացին: Կարծես թե այս հարցի պատասխանը միանշանակ է՝ այսօրինակ պատգամավորները դառնալու են քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ձրի աշխատավարձ ստացողներ, իսկ աշխատավարձն էլ բավական կլորիկ գումար է: Իսկ թե ինչ կմնածեն նրանց մասին իրենց իսկ գործընկերներն ու հասարակությունը, բոլորվին էլ էական չէ: Կարևորը, ինչպես ասեցինք, մանդատն է:
Միքայել Գալստյան