Մեսսիի 4-խաղյա որակազրկումը չեղարկվել է
СпортՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին բավարարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը:
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության որակավորման փուլի` Չիլիի հետ խաղի ընթացքում վիրավորական խոսքեր էր հնչեցրել եզրային մրցավարի հասցեին, որի պատճառով որակազրկվել էր 4 խաղով:
Ավելի ուշ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ այդ խոսքերը եղել են զայրույթի պատճառով և անհասցե:
Որակազրկումը չեղարկվել է, քանի որ բացակայել են բավարար ապացույցները: Այսպիսով, Մեսսին կարող է մասնակցել Ուրուգվայի, Վենեսուելայի, Պերուի և Էկվադորի հետ հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին զբաղեցնում է ԱԱ-2018-ի Հարավային Ամերիկայի գոտու մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: