Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Պլզենի գերխոշոր մրցաշարում
СпортՀրաձգության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց Պլզենի մրցաշարին:
Չեխական Պլզեն քաղաքում ընթացող «48th Grand Prix of Liberation» մրցաշարի առաջին օրը վազող թիրախ 10 մետր ձևում Մկրտչյանը 354 միավորով 368 մասնակցի մեջ գրավել է 8-րդ տեղը: Իսկ մայիսի 5-ին վազող թիրախ խառը վազք ձևում 368 միավորով Մկրտչյանը գրավեց 4-րդ տեղ՝ երրորդ տեղին զիջելով միայն 2 միավոր:
Մայիսի 6-ին պայքարի մեջ կմտնի արդեն 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հրաչիկ Բաբայանը: