Սննդամթերք ապրանքախմբի գնաճը կպահպանվի մինչև ընթացիկ տարվա երրորդ եռամսյակ. ԿԲ մեկնաբանություն
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում կապում է 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, գնաճի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ:
Հարկ է նշել, որ ծառայությունների 12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների իջեցման ազդեցությունը: Ապրիլ ամսվա գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար: