Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании Памятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей Азербайджана Трамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дня В конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО Папа римский: В Иране невинные люди страдают из-за войны «Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 года День памяти и скорби: обращение Константина Затулина Министры обороны России и Китая провели встречу


ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի զարգացման հնգամյա ծրագրերը

Экономика

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն:

Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին: Ի թիվս մի շարք ծրագրերի, Արմավիրի փոխքաղաքապետը ներկայացրել է նաև քաղաքում աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիրը և նշել, որ նախագիծն ամբողջովին պատրաստ է, ծրագրի ընդհանուր արժեքը 65.0 մլն եվրո է, այն իրականացվելու է 3 փուլով:

Առաջին փուլում նախատեսվում է 70 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ: Ի պատասխան վարչապետ Կարապետյանի հարցի, թե ով է զբաղվելոÖ ‚ Արմավիրում աղբահանության գործընթացի կազմակերպմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ գործարանի կառուցմամբ զբաղվող ընկերության հետ նախնական քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աղբահանությունը կիրականացնի գործարանը:

Կարևորելով համայնքային տարբեր ծառայությունները, այդ թվում՝ աղբահանության կազմակերպումը, մասնավոր կառավարման հանձնելը՝ վարչապետը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում: Ինչ վերաբերում է խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնման ծրագրին, վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է Արմավիրում գտնվող նախկին պահածոների գործարանի տարածքում հիմնել բանջարեղենի և մրգերի վերամշակման համալիր գործարան, որտեղ կարտադրվի տոմատի մածուկ, մրգային և բանջարեղենային այլ խտանյութեր, մրգային, հատապտղային և բանջարեղենային պահածոների լայն տեսականի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,150.000.000 ՀՀ դրամ, ակնկալվում է ստեղծել 120 աշխատատեղ, արտադրել 1000-1500 տոննա տոմատի մածուկ: Նշվել է, որ սեփական ներդրումները կազմում են 400,000.000 ՀՀ դրամ, մնացած գումարը նախատեսվում է ձեռք բերել՝ ներգրավելով վարկային միջոցներ:

Վարչապետը հորդորել է շարունակել բանակցություններն առևտրային բանկերի հետ՝ հայտնելով կառավարության աջակցությունն այդ գործընթացին: Իսկ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է այգեգործական տնտեսության զարգացման ծրագիրը՝ խաղողի և ծիրանի այգիների հիմնման միջոցով: Նշվել է, որ 1.5 հա սեփականաշնորհված վարելահողը սեփական և վարկային միջոցների հաշվին հասցվել է 50 հեկտարի, հիմնվել են 30 հա խաղողի և 20 հա ծիրանի այգիներ: Անցկացրել է 4 կմ երկարությամբ ոռոգման ներքին համակարգ, որի շնորհիվ ոռոգման ջրի կորուստը 47 տոկոսից հասել է 5-10 տոկոսի: Այգեգործական տնտեսության զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 251 մլն ՀՀ դրամ, որից 220 մլն ՀՀ դրամը /բնաիրային/ սեփական ներդրումներն են, մնացած 31 մլն ՀՀ դրամի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ, արտադրել տարեկան 380 տոննա խաղող, 100 տոննա ծիրան: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ դրա վարկավորման հնարավորությունները կքննարկվեն: Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ տեղում ծանոթանալ կառուցված ոռոգման համակարգին և ուսումնասիրել դրա արդյունավետությունը: Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է խաղուն գինու արտադրության կազմակերպման ծրագրին և նշել, որ դրա ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, սեփական ներդրումները 82.5 մլն ՀՀ դրամ, իսկ մնացած՝ 67.5 մլն ՀՀ դրամն ակնկալվում է ստանալ ՀՀ կառավարությունից որպես վարկային միջոց: Նախատեսվում է տարեկան արտադրել 150.000 կգ խաղող, 100.000 լիտր խաղուն գինի: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

 

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года