Ֆինանսների փոխնախարարը մասնակցել է Հայաստանում կորպորատիվ կառավարման թեմայով կլոր սեղան-քննարկման
ЭкономикаՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը մայիսի 5-ին մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Տնօրենների հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և կորպորատիվ կառավարման միջավայրը Հայաստանում» խորագրի ներքո հրավիրված կլոր սեղան-քննարմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով արտաքին աուդիտի դերը կորպորատիվ թափանցիկության հարցում՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացրել է առկա միտումներն ու զարգացումները Հայաստանում:
Երկրի տնտեսական համակարգի զարգացման և դրա նկատմամբ հանրության վստահության ամրապնդման կարեւորության մասին խոսել է նաև Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը և ընդգծել, որ կենտրոնը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում թարգմանել և տպագրել 2015 թվականին վերանայված G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, մասնավոր շահագրգիռ հատվածի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: