Բեյլն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
27-ամյա ուելսցու ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Ըստ «Transfermarkt»-ի` ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 մլն եվրո:
Բեյլի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ լրանում է 2022 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: