Կարլես Ռեշակ. Լեոն մեծագույն Մեսսի չէր լինի, եթե չխաղար Բարսելոնայում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլես Ռեշակը կարծիք է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դժվար թե մեծագույն ֆուտբոլիստի կարգավիճակ ունենար այլ ակումբում:
«Իմ կարծիքով, Մեսսին այն մեծագույն Մեսսին չէր լինի, ինչպիսին է նա հիմա, եթե չտեղափոխվեր «Բարսելոնա»: Այնպես ստացվեց, որ մեծագույն ֆուտբոլիստը դարձավ հզոր թիմի մաս: Լեոն հիանալի խաղացող կլիներ նաև այլ ակումբում, սակայն չէր դառնա մեծագույն:
Այլ ակումբում նա չէր լինի լավագույնն աշխարհում: Կարելի է նայել Արգենտինայի հավաքականին, որը չի կառուցվում նրա շուրջ: Մեսսին հենց «Բարսելոնան» է: Այդ զույգն ամեն օր դառնում է ավելի փառահեղ»,- Ռեշակի խոսքը մեջբերում է «Marca»-ն: