Բոլտ. Ուզում եմ հայտնվել աշխարհի թոփ-50 ֆուտբոլիստների թվում և մրցաշրջանում 20 գոլ խփել
СпортՃամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեին Բոլտը պատմել է ֆուտբոլում իր ամբիացիաների մասին.
«Մտադիր եմ դառնալ աշխարհի 50 լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե հնարավորություն ունենամ կանոնավոր խաղալ: Ցանկանում եմ լինել հարձակվող, որը մեկ մրցաշրջանի ընթացքում նվազագույնը 20 գոլ է խփում»:
Բոլտը ևս մեկ անգամ շեշտել է, որ շատ է սիրում այս մարզաձևն ու նման մտադրություն ունի դեռ վաղուց.
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում ես խոսել եմ ակումբների ներկայացուցիչների հետ, և եղել են հնարավորություններ, բայց դեռևս ոչ մի հստակություն չկա: Տեսնենք՝ ինչ կլինի:
Ֆուտբոլը՝ ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից շատ բարդ մարզաձև է, և ես արդեն երիտասարդ չեմ, բայց կարծում եմ, որ կկարողանամ մոտ 4 տարի լավ խաղալ»,- ասել է Բոլտը «So Foot Magazine»-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ճամայկացի արագավազորդը կմարզվի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: