Ռեալ Սոլթ Լեյքը պարտվել է. Մովսիսյանը խաղացել է առանց փոխարինման
СпортԱմերիկյան MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Դալասին» և 3 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը:
ՌՍԼ-ի մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Նշենք՝ սա ամերիկյան թիմի 3-րդ անընդմեջ պարտությունն էր MLS-ի ընթացիկ մրցաշրջանում:
10 տուրից հետո Մովսիսյանի թիմն MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 8 միավոր: Իսկ «Դալասը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 հանդիպում պակաս անցկացնելով:
MLS-ի շրջանակում իր հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոլթ-Լեյքը» կանցկացնի մայիսի 14-ին՝ հյուրընկալվելով «Նյու Ինգլանդի» կողմից: