Գվարդիոլան ցանկանում է, որ Մանչեսթեր Յունայթեդը հաղթի Եվրոպա լիգայում
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ մանչեսթերյան մեկ այլ ակումբ՝ «Յունայթեդը» կհաղթի Եվրոպա լիգայում, ինչը վերջինիս թույլ կտա հանդես գալ ՉԼ-ում.
«Մանչեսթեր Սիթին» 35 տուրից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ տեղում է և 4 միավորով է զիջում նրան՝ մեկ խաղ պակաս անցկացնելով.
«4 թիմ կա, որոնք պայքարում են 2 տեղի համար:
Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա կենտրոնանալ Եվրոպա լիգայի վրա, և հաջորդ մրցաշրջանում մենք անգլիական 5 թիմ կտեսնենք Եվրոպայում, ինչը հիանալի կլինի»,- հայտարարել է Գվարդիոլան, որի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ժոզե Մոուրինյուի սաները Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել են «Սելտային», իսկ թիմերի միջև պատասախան խաղը կկայանա մայիսի 11-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: