ՃՏՊ Երևան քաղաքում
ОбществоՄայիսի 7-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի անվան պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota Corolla մակնիշի 88 GG 005 և Toyota Platz մակնիշի 34 LV 950 պետհամարանիշերով (վարորդ՝ 1970 թ. ծնված Հ. Դ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են Toyota Platz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: