«Բարսելոնան» աջակցում է Կատալոնիայի անկախացման հանրաքվեի անցկացումը
Спорт«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ աջակցելով Կատալոնիայում հանրաքվեի անցկացմանը:
Ակումբը չի հայտնել իր դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման հարցում՝ միայն նշելով, որ կողմ է Կատալոնիայում հանրաքվեի անցկացման արշավին:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Բարսելոնան» կողմ էր արտահայտվել Կատալոնիայի անկախացման հանրաքվեին, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը Կատալոնիայում հարցումների եւ հանրաքվեի անցկացման մասին օրենքի գործողության դադարեցման մասին որոշում էր ընդունել: