«Ժողովուրդ». Հանրահավաքի հստակ սցենարը երեկ դեռ չէր հստակեցվել. չի բացառվում, որ նստացույց կհայտարարվի
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել: Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել' իշխանություններին ժամանակ տալով: Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում եւ ինչ պահանջ պետք է ներկայացվի:
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռեւս չունի մեկ միասնակական ճանապարհային քարտեզ: Նրա խոսքերով' ինքը, սակայն, լիահույս է, որ մինչեւ հանրահավաք իրենց բոլոր անհամաձայնությունները կհարթվեն հանուն ժողովրդի:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: