Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, հաղորդում է Gazeta-ն։
WTI տեսակի նավթի հունիսյան մատակարարումները Նյու Յորքի բորսայում (NYMEX) աճել են 0,06 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 46,46 դոլար։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49,39 դոլարի։