Ստոիչկով. Աստված տա՝ Յուվենտուսը հաղթի Չեմպիոնների լիգայում
Спорт«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը շատ է ցանկանում, որ Չեմպիոնների լիգայում հաղթի «Յուվենտուսը»:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում թուրինյան ակումբը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Մոնակոյին».
«Աստված տա, որ Չեմպիոնների լիգայում հաղթի «Յուվենտուսը»: Այլ կերպ հնարավոր չէ»,- Ստոիչկովի խոսքերն է փոխանցում «Cadena Ser»-ը:
Ստոիչկովը նաև կիսվել է «Ռեալ»-«Ատլետիկո» դիմակայության մասին իր կարծիքով: Առաջին խաղում «սերուցքայինները» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ են տարել.
«Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Երբ «Բարսելոնան» պարտվեց ՊՍԺ-ին 0:4 հաշվով, մարդկանց 99,9%-ը կարծում էին, որ կատալոնացիները չեն կարողանա դուրս գալ քառորդ եզրափակիչ: Բայց չէ՞ որ դա տեղի չունեցավ:
Այնպես որ ֆուտբոլում երկու անգամ երկուսը հավասար չէ չորսի: Այո, «Ռեալը» նշանակալի առավելություն ունի, բայց «Ատլետիկոն» վառվում է ռևանշի հասնելու ցանկությամբ»,- ասել է Ստոիչկովը:
«Յուվենտուսի» և «Մոնակոյի» միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին, իսկ «Ատլետիկոն» և «Ռեալը» կխաղան մայիսի 10-ին: