Պեպեն և Վարանը կարող են մասնակցել Աթլետիկոյի հետ խաղին
СпортՄադրիդի «Ռեալի» պաշտպաններ Ռաֆայել Վարանը և Պեպեն կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` «Աթլետիկո»-«Ռեալ» խաղին,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը` հղում անելով «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ռաֆայել Վարանը մասնակցել է մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպմանը, սակայն բաց էր թողել Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած «Գրանադայի» և «Վալենսիայի» հետ խաղերը:
Պեպեն խաղադաշտ դուրս չի եկել սույն թվականի ապրիլի 8-ից:
«Պեպեն և Վարանն իրենց շատ լավ են զգում: Նրանք մարզվել են առանց խնդիրների»,- նշել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը` մայիսի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: