Յուվենտուսը հաղթեց Մոնակոյին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
СпортՉեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Մոնակոյին» 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մարիո Մանջուկիչը: Տասը րոպե անց շքեղ գոլ խփեց «ծեր սինյորայի» պաշտպան Դանի Ալվեսը: Հաշիվը 69-րդ րոպեին կրճատեց «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն` դառնալով Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել մրցաշարի կիսաեզրափակչում (18 տարեկան, 140 օրական):
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում (4:1) Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկան թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, որտեղ կմրցեն «Աթլետիկո»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կկայանա մայիսի 10-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
«Յուվենտուս»-«Մոնակո»` 2:1
Գոլերը` Մանջուկիչ (33), Ալվես (44) - Մբապե (69)