Դոլարն ու եվրոն էժանացել են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է 484.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.46 դրամ (նվազել է 4.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.36 դրամ (աճել է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 252.61 դրամ, ոսկի՝ 19,006.68 դրամ, պլատին՝ 14,063.45 դրամ։