Շախմատի տանը տեղի ունեցան Եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարեր
СпортՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 10-ին տեղի ունեցան երկու արագ շախմատի մրցաշարեր՝ նվիրված Եռատոնին:
Վետերանների մրցաշարի հաղթող դարձավ 7 հնարավորից 6.5 միավոր վաստակած Ռոման Հակոբովը, Մամիկոն Մարտիրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Գարիկ Խաչատրյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Հիմնական մրցաշարին մասնակցեցին 150 շախմատիստ, այդ թվում՝ 1 գրոսմայստեր, 4 միջազգային և 4 ՖԻԴԵ-ի վարպետ:
7 հնարավորից 6.5 միավոր վաստակած Տիգրան Հարությունյանը դարձավ մրցաշարի հաղթող, նույնքան միավորով Սարգիս Մանուկյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Կարեն Գրիգորյանը եզրափակեց լավագույն եռյակը: