Վիետնամում ՀՀ դեսպանը հարցազրույց է տվել «Վիետնամի ձայն» պետական առաջին ռադիոալիքին
ОбществоՎիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ապրիլի 24-ին հարցազրույց է տվել «Վիետնամի ձայն» պետական առաջին ռադիոալիքին: Հարցազրույցը հրապարակվել է նաև Վիետնամի Կոմունիստական կուսակցության կուսի պաշտոնական «Նհան Դհան» Էլեկտրոնային պարբերականում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելել ով. «Հարցազրույցում դեսպան Վարդանյանը անդրադարձել հայ-վիետնամական երկկողմ հարարաբերություններին, որոնց 25-ամյակը նշվում է այս տարի։
Դեսպանը, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ու Վիետնամի միջև համագործակցությունը տեղի է ունենում իրավահավասար և փոխշահավետ հիմունքների վրա: Չնայած բավական մեծ աշխարհագրական հեռավորությանը, երկու երկների միջև հարաբերությունները արագ կերպով են զարգացել՝ շնորհիվ մշակութային և պատմական ընդհանրություններին: Այս մասին է վկայում այն փաստը, որ Վիետնամը առաջին երկրներից էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ:
Հայ-վիետնամական քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, մասնավորապես՝ տնտեսական հարաբերությունները, որոնք միտված են զարգանալու Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև Ազատ առևտրի գոտու պայմանագրի շնորհիվ: Հարկ է նաև ընդլայնել համագործակցությունը ներդրումների, հումանիտար և կրթական ոլորտներում, ամրապնդել հանրային դիվանագիտության ու քաղաքացիական հասարակությունների միջև կապը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի և Վիետնամի մարզերի միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Ներկա պահին բանակցային գործընթացի մեջ է գտնվում Կրթության և կադրերի վերապատրաստման ոլորտում միջկառավարական համագործակցության մասին համաձայնագիրը: Սպասվում է, որ 2018 թ-ին Վիետնամում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր, իսկ 2019-ին Վիետնամական մշակույթի օրեր կանցկացվեն Հայաստանում: Այս ամենամյա ծրագիրը հաջորդաբար կանցկացվի երկու երկրներում:
Ըստ դեսպան Վարդանյանի՝ այն փաստը, որ Հայաստանը գտնվում է արևմտյան եւ արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկում, իսկ Վիետնամը հաջողությամբ իր մեջ է ներառում արևմտյան մշակույթի բազմաթիվ տարրեր, միավորում է վիետնամացիներին և հայերին:
Այժմ Վիետնամում քիչ հայեր չեն բնակվում: Նրանց մեծ մասը կարողացել է հասնել որոշակի հաջողությունների, քանի որ այստեղ իրենց զգում են ինչպես տանը:
Երկկողմ առևտրաշրջանառության ծավալը Վիետնամի և Հայաստանի միջև տարեկան կազմում է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար: Ցավոք, այս ցուցանիշը չի համապատասխանում Վիետնամի և Հայաստանի ներուժին: Սակայն, կասկած չկա, որ մշակութային և մարդկային գործոնները շարունակելու է ծառայել որպես ամուր հիմք՝ հայ-վիետնամական տնտեսական համագործակցության ընդլայնման համար՝ հիմնված փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման և ի շահ երկու ժողովուրդների»: