Պետական գնումների համակարգը որոշակիորեն բարելավվել է. Գագիկ Մակարյան
ЭкономикаՆոր կառավարության ջանքերով վերջին ամիսների ընթացքում ՀՀ պետական գնումների համակարգը որոշակիորեն բարելավվել է, սակայն բանակում գնումների համակարգի հետ կապված դեռևս խնդիրներ կան: Նման հայտարարությամբ մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայաստանի գործատո ւների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով` բանակի համար իրականացվող պետական գնումները ոչ միշտ են թափանցիկ և ոչ միշտ են ծառայում տեղական արտադրողին:
«Կան տեսակետներ, որ կամ գնումների համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի, կամ պետությունը պետք է ուղակի գնումներ կատարի` առանց մրցույթների»,- ասաց Մակարյանը:
Նրա խոսքով` բանակի բյուջեն փոքր գումար չէ, ծախսերի մեծությամբ այն երկրորդն է, հետևաբար լուրջ դերակատարություն կարող ունենալ տնտեսության զարգացման համար: