Դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրգործ
ОбществоԱԺ ընտրություններում դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրգործ:
Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա 30 հասցեում տեղակայված թիվ 8/01 ընտրատեղամասում իրենց դիտորդական լիազորություններն իրականացնելու ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մոնիկա Անտոնյանի եւ Լենա Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եւ սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ 10.05.2017թ. Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»: