Ադրբեջանական զինուժը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության մեքենան. օպերատորը վիրավորվել է
ОбществоԱրցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկումը, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկ արահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: