Վրաերթեր Երեւանում. տուժել են երկու կանայք
ОбществоՄայիսի 10-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինքնազգացողության վատթարացման պատճառով բուժօգնության է դիմել նաեւ վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 10-ին, ժամը 18.20-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթ Անհաղթի եւ Դրոյի փաղոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: