Բոատենգը գոհ չէ Բավարիայում իր կարգավիճակից և կարող է փոխել ակումբը
Спорт«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը գոհ չէ ակումբում իր ներկայիս կարգավիճակից:
Բոատենգը կենտրոնական պաշտպանի դիրքում երրորդ տարբերակն է դարձել՝ Մատս Հումմելսից և Խավի Մարտինեսից հետո, գրում է «Kicker»-ը:
Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը, այդ իսկ պատճառով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մտադիր է պարզություն մտցնել իր ապագայի հարցում՝ ակումբի ղեկավարների և մարզիչների հետ զրույցում:
Միանգամայն հավանական է, որ 28-ամյա Բոատենգն ամռանը կարող է հեռանալ «Բավարիայից»:
Նրա ծառայություններով հետաքրքրված են իսպանական և անգլիական թոփ-ակումբներ: