Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС


«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված». ՀՀ վարչապետ

Общество

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 11-ին ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության  2017 թ. գործունեության   ծրագրով նախատեսված  գերակա  խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ  ոլորտում  իրականացվում   է  25 ներդրումային ծրագիր, որից 23-ը  դրամաշնորհային են, 2-ը՝  պետական բյուջեից  ֆինանսավորվող՝ 184 մլն 453.4  հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման մասով արված քայլերին՝ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես խնդրի լուծում նախատեսվում է բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում, որն առցանց վերահսկողություն կապահովի ջրօգտագործման ոլորտում: Համակարգը փորձնական արդեն տեղադրվել է մեկ տնտեսությունում: Նախատեսվում է այն ներդնել 3 փուլով՝ մինչև 2018 թվականը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ավտոմատ կառավարման համակարգի տեղադրման արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովումը: 

«Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված: Սպասում եմ համալիր լուծում՝ ինչպե՞ս ենք անում, որ մոտիվացնում ենք, ի՞նչ իրավական ակտեր պետք է փոխենք: Բիզնեսի հետ խոսում եք և խոսում եք մաքսիմալ հարգալից: Եկեք խաղի կանոններն այնպես դնենք, որ բիզնեսը դրանից չտուժի: Եթե այդպիսի լուծում կա, բիզնեսը տեղավորվում է, ապա լավ, եթե ոչ՝ այդ բիզնեսը մեզ համար անընդունելի է», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ռեֆորմի առաջարկություն:

Հաջորդիվ Կարեն Կարապետյանին զեկուցվել է Սևանա լճի մասով կատարվող քայլերի մասին. այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել: 

«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որո վհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», - նշել է Կարեն Կարապետյանը:  

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի և բնության հուշարձանների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքը: Ծանոթանալով արձանագրված ցուցանիշներին և գործող համակարգի արդյունքներին՝ վարչապետը հանձնարարել է մշակել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հստակ ուղենիշներ, որոնք կապահովեն սեփական եկամուտների աճ, էկոտուրիզմի զարգացում, կանաչ տարածքների պահպանում և կառավարման արդյունավետություն:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: 

«Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ :

Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև կլիմայի փոփոխության, ընդերքօգտագործման և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին: Նախարար Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում ախտորոշված խնդիրները՝ միասնական կառավարման համակարգի և քաղաքականության բացակայություն ու բնական ռեսուրսների առաջարկի /օգտագործման/  ոչ արդյունավետ կառավարում, ջրավազանային տարածքների  և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետ  համակարգի  բացակայություն, կոռուպցիոն ռիսկերի առկայություն, պետություն-մասնավոր հատված համագործակցության ցածր մակարդակ, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման  էկոհամակարգային մոտեցման բացակայություն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական միասնական մոնիթորինգի, տեղեկատվական  ու հաշվառման /կադաստրների վարման/ ամբողջական համակարգի բացակայություն: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

 

Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалось