ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել մի շարք մարզերում
ОбществоՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 47 կայանքներից մայիսի 11-ին, ժամը 13:00-ից մինչև 16:07-ը Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան, Ուջան, Նոր Եդեսիա, Կոշ, Արագածավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 9281 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, մայիսի 11-ին, ժամը 13:36-ից մինչև 15:48-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 28 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Գետք, Երազգավորս, Կամո, Հացիկ, Հայկավան, Մայիսյան, Ոսկեհասկ, Քեթի, Մանթաշ, Ղարիբջանյան, Ախուրիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 2863 կրակոց:
Մայիսի 11-ին, ժամը 12:43-ից մինչև 13:50-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Այգեստան, Կանաչուտ, Բյուրավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 9362 կրակոց:
Մայիսի 11-ին, ժամը 12:30-ից մինչև 14:18-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 72 կայանքներից Արմավիրի մարզի Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Լուկաշեն, Նորավան, Մայիսյան, Եղեգնուտ, Բամբակաշատ, Արաքս, Հացիկ, Արտաշար, Ծաղկալանջ, Արագած, Լեռնամերձ, Դաշտ, Ամբերդ, Այգեշատ, Արևադաշտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 17658 կրակոց:
Մայիսի 11-ին, ժամը 12:25-ից մինչև 14:25-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 14 կայանքներից Կոտայքի մարզի Մրգաշեն, Քանաքեռավան, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամեդ համայնքների տարածքներում և ք. Եղվարդում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 5908 կրակոց: