Երեւանյան բնակարանում 34-ամյա քաղաքացուն կախված են գտել
ОбществоԵրեւանում մայիսի 11-ին 34-ամյա քաղաքացի է ինքնասպանություն գործել:
Այսօր՝ մայիսի 12-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ժամը 13:40-ին, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սվաճյան փողոցի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 1983թ. ծնված Հ.Հ-ի դին:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: