Բեռնատար գնացքը հարվածել է հոտին. սատկել է 75 գառ եւ ոչխար (ֆոտո)
ОбществоԲեռնատար գնացքը Արտաշատ-Մասիս ուղեմասի մոտ մայիսի 12-ին հարվածել է ոչխարի հոտին, որի հետեւանքով 75 ոչխար եւ գառ է սատկել:
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից, ժամը 03։50-ի սահմանում Մասիսի քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Գերասիմ Խաչատրյանը, վարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող թիվ 4806 բեռնատար գնացքը, հարվածել է Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Հերոս Սադխյանին պատկանող ոչխարի հոտին, որի հետեւանքով 75 գլուխ ոչխար սատկել է։
